Times.am–ը գրում է.
![]()
1993-ի մարտի վերջին իրավիճակը կտրուկ սրվել էր հյուսիս-արևմտյան ճակատում:
Ադրբեջանական բանակի հրամանատարությունը հյուսիսարևելյան մարտագծում հայկական կողմի ուշադրությունը շեղելու նպատակով Քելբաջարում տեղակայված խմբավորումներին առաջադրանք էր տվել թիկունքից հարվածել Մարտակերտի շրջանում տեղաբաշխված հայկական զինուժին, ինչը ստիպեց ՊԲ հրամանատարությանը միառժամանակ հետաձգել Պուշկենյալ բարձունքի գրոհը և մտածել ԼՂ հյուսիսարևմտյան դարպասների պաշտպանության մասին: Կարճ ժամանակում ռազմաճակատի հյուսիսարևմտյան հատվածում կարողանալով ստեղծել պաշտպանական ուժեղ պատնեշ` հայկական կողմը ձախողեց ադրբեջանական զինուժի Մարտակերտի շրջանում ամրապնդվելու բոլոր փորձերը, իսկ արդեն մարտի 27-ին հայկական զինուժը 3 տարբեր ուղղություններով սկսեց Քելբաջարի ռազմական հենակետի ոչնչացման գործողությունը: Նույնը օրը մեզ հաջողվեց ազատագրել Աղդաբան, Չարեքտար, Նարեշտար, Թազաքենդ բնակավայրերը և հասնել ԼՂՀ պետական սահմանին: Նպատակ ունենալով ոչնչացնել հակառակորդի կրակակետերը և միաժամանակ ընդլայնել ու վնասազերծել կենսական կարևոր նշանակություն ունեցող Լաչինի միջանցքը՝ ՊԲ զինուժը մարտի 29-ին մտավ արդեն Քելբաջարի շրջանի Ենիքենդ և Աղաջաքենդ գյուղերը, մարտի 30-ին ոչնչացվեցին Բաղրլու, Քեչիլիղայա, Չորման գյուղերում գտնվող հակառակորդի կրակակետերը, որտեղից ամիսներ շարունակ պարբերաբար հրետակոծության է ենթարկվել Մարտակերտի արևմտյան հատվածը: Ապրիլի 2-ին Քարվաճառի ազատագրման գործողությունը պսակվեց հաջողությամբ. Գանձակին (Գյանջային) Քարվաճառը կապող խաչմերուկը ազատված էր, իսկ ադրբեջանական բանակի քելբաջարյան խմբավորումը՝ շրջափակման մեջ, որի ազատ արձակման համար հակառակորդը 8 միավոր զրահատեխնիկա և շուրջ 250 հետևակ էր ուղարկել: Մարտն անհավասար էր, սակայն ճակատամարտի ընթացքում հայ մարտիկներին հաջողվեց ոչնչացնել 3 միավոր զրահատեխնիկա և 60 զինյալ: Հակառակորդի շրջափակումը ճեղքելու բոլոր ջանքերն ապարդյուն անցան: Մարտակերտի, Մարտունիի, Շուշիի պաշտպանական շրջանների և կենտրոնական ենթակայության ուժերի կողմից իրականացված Քարվաճառի ռազմական գործողությունն ավարտվեց Ադրբեջանի զինուժի լաչին-քելբաջարյան խմբավորման լիակատար ջախջախմամբ։ Իսկ ապրիլի 5-ին ՊԲ ուժերը դուրս եկան Օմարի լեռնանցք։
Քարվաճառը կարևոր ռազմավարական կետ էր հայկական կողմի համար, որի ազատագրման արդյունքում կայուն կապ հաստատվեց Հայաստանի և Արցախի միջև, զգալի կրճատվեց ճակատային գիծը, ապահով դարձավ Մարտակերտի թիկունքը. Մարտակերտի ազատագրումը հնարավոր չէր լինի առանց Քարվաճառի վրա վերահսկողություն հաստատելու: Քարվաճառի ազատագրումը վերացրեց ոչ միայն Մարտակերտի անվտանգությանը սպառնացող վտանգը, այլև Վարդենիսի, որտեղ մինչ այդ բնակչությունը սկսել էր հավաքել առաջին անհրաժեշտության իրերը և պատրաստվում էր տեղափոխվել Սևան: Սա մի քայլ էր, որի նախապատրաստական գործողությունները սկսվել էին դեռևս ձմռանը և որը փոխեց նաև ընդհանուր ռազմաքաղաքական իրավիճակը` շահեկան դիրքում պահելով Արցախին, ավելի ուշ ԼՂ ինքնապաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանը հիշում է. «Թեև բանակցություններ էին ընթանում ադրբեջանական կողմի հետ, մենք գիտեինք, որ հակառակորդն ուղղակի ժամանակ է ձգում՝ պատրաստվելով վճռական հարվածի: Եվ մենք իրավացի էինք, բանակցությունները ձախողվեցին: Ադրբեջանն ուժերը ուղղեց Մարտակերտի և Ասկերանի շրջանների հյուսիսային հատված՝ կենտրոնացնելով այնտեղ շուրջ 5 հազար զինվոր, տանկեր, ծանր հրետանի: Հունվարի վերջում սկսվեցին մարտերը: Հակառակորդը 4 ինքնաթիռ էր գործարկում, որից 2-ը խփվեցին: 12 օր մարտեր էին գնում: Մեր առջև դրված խնդիրը, այն է՝ ազատագրել Մարտակերտի բարձունքները, մենք կատարեցինք 90 տոկոսով»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



