Newsline.am-ը գրում է․
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին երկրի խորհրդարանում ՝ իր ամենամյա զեկույցով հանդես գալու ժամանակ անդրադարձել է Վրաստանի զինված ուժերին ու այդ ոլորտում իգական սեռի ներգրավվածությանը: Apsny.ge-ի տեղեկամամբ` Մարգվելաշվիլին ասել է. «Պաշտպանություն և զինված ուժեր: Ես հպարտ եմ, որ այսօր Վրաստանի զինված ուժերը համալրում են կանայք, զինած ուժերում ծառայողների 7 տոկոսը կանայք են: Պաշտպանության նախարարությունը հետզհետե ավելի է ընդլայնելու գենդերային հավասարության ռազմավարությունը` զինված ուժերում կանանց և տղամարդկանց համար հավասար պայմաններ ստեղծելու համար»:
Վրաստանի նախագահն իր ելույթում նաև նշել է, որ Վրաստանի պաշտպանության նախարարը ներկայացրել է բարեփոխումների ռազմավարական ծրագիրը: Մարգվելաշվիլին նախատեսում է ևս մեկ քայլ անել` պրոֆեսիոնալ ծառայության նոր պահուստային համակարգ ստեղծելու, ինչպես նաև մոբիլիզացիայի, պաշտպանական զենքը թարմացնելու, ռազմական ենթակառուցվածքները բարելավելու համար, ինչպես նաև խորացնելու համագործակցությունն ու փոխգործողության ՆԱՏՕ-ի հետ, որը պահանջում է պատշաճ ֆինանսական ռեսուրսներ: