jpg1in.am-ը գրում է․

Աշխարհում գործարքներ կնքելու տեմպերը 2007-ից ի վեր առավելագույնին են հասել, գրում է The Financial Times-ը: 2015-ի առաջին 3 ամսվա ընթացքում ձուլումների և ձեռքբերումների արժեքն աճել է 21 տոկոսով և հասել 811 մլրդ դոլարի 2014-ի նույն ամիսների համեմատ:

Առաջատար են դարձել բժշկական ընկերությունները, և տվյալ ոլորտում ևս երկու գործարքի մասին հայտարարվել է երկուշաբթի օրը: UnitedHealth Group-ը հայտարարել է, որ 12.8 մլրդ դոլարով գնում է Catamaran-ը: Horizon Pharma-ն 1.1 մլրդ դոլար արժողությամբ գործարք է կնքել Hyperion Therapeutics-ի հետ, իսկ Teva Pharmaceuticals-ը 3.2 մլրդ դոլարով ձեռք է բերել Auspex Pharmaceuticals-ը:

Առաջին եռամսյակի գլխավոր գործարքը Heinz-ի և Kraft-ի համաձայնագիրն է: Տվյալ պահին դա 2015-ի ամենախոշոր գործարքն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել