topelement1in.am-ը գրում է.

Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Բերնար Շալանդը հարցազրույց է տվել Le Matin պարբերականին:

-Ինչու՞ հրաժարական տվեցիք Հայաստանի հավաքականի գլխավորմարզչի պաշտոնից:

-Ես հրաժարական չեմ տվել:

-Իսկ իրականու՞մ:

-Այո, ես այլևս հավաքականը չեմ գլխավորում, բայց հրաժարական չեմ տվել:

-Իսկ ի՞նչ է տեղի ունեցել:

-Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հետ պայմանավորվել էինք, որ համագործակցությունը կդադարեցնենք, եթե «Եվրո-2016»-ին մասնակցելու հնարավորությունը կորցնենք: Եվ այդ օրը եկավ…

-Սև օրը՞:

-Քննարկումը տեղի է ունեցել լիարժեք հարգանքի ու վստահության մթնոլորտում:

-Հիասթափվա՞ծ եքոր ամեն ինչ այսպիսի ավարտ ունեցավ:

-Մի քիչ հիասթափված եմ: Չեմ կարողանում չմտածել, որ եթե խաղերը տևեին 75 րոպե, մենք 10 միավորով առաջին տեղում կլինեինք, ոչ թե 4-րդը՝ 1 միավորով: Չեմ կարողանում չմտածել որոշ փաստերի մասին, որոնք ազդեցին արդյունքի վրա՝ Սերբիայի հետ խաղում 84-րդ րոպեին չիրացրած 11 մետրանոցը, Ալբանիայի հետ խաղում կարմիր քարտը, Դանիայի հետ խաղում երկու առաջատարների վնասվածքները:

-Հետադարձ հայացք ձգելով կարծու՞մ եքոր ձեր սահմանած նպատակըխելահեղ էր:

-Այո, բայց ինձ դուր են գալիս նման մարտահրավերները: Իսկապես հպարտ եմ, որ լավ հարաբերություններ եմ ունեցել ֆուտբոլիստների հետ: Նրանք ցանկանում էին, որ ես մնայի:

-Եվ Ձեր ապագայի մասին:

-Հաջորդ տարի կլինեմ 65 տարեկան: Կյանքիս այն հատվածում եմ, որ բաց եմ բոլոր առաջարկների համար: Բայց չեմ պատրաստվում նստել հեռախոսի մոտ ու սպասել առաջարկի: Մեկ բան հաստատ է. ժամանակս չի սպառվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել