Replik.am-ը գրում է.

Լոնդոնի համալսարանի ուսանողներից մեկը շատ պատահականորեն բացահայտել է, որ իր մաթեմատիկայի դասախոսը սուպերմոդել է:

Նայելով այս 26-ամյա տղային` կարելի է վստահորեն ասել, որ շատ աղջիկներ չէին հրաժարվի լինել տեխնիկական գիտությունների թեկնածուի ուսանողուհին:

Պիետրո Բոսելլին մաթեմատիկա է դասավանդում Լոնդոնի Համլսարանական քոլեջում: Սակայն, ինչպես պարզել է ուսանողներից Արիֆ Ազլին, երիտասարդ դասախոսը ոչ վաղ անցյալում եղել է սուպերմոդել և նկարահանվել է Giorgio Armani-ի համար:

Ի դեպ, այս տղան իր դիպլոմը չի գնել, նա իր քրտինքով է արժանացել դրան:

Հավելենք, որ դասախոս լինելը չի խանգարում երիտասարդին զբաղվել սպորտով, սակայն մոդելային աշխարհին նա արդեն հրաժեշտ է տվել:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել