Replik.am-ը գրում է.

Աշխարհի առաջնորդներից ոմանք չգիտեն, թե ինչ է Ռուսաստանն առանց Պուտինի: Այս մասին կլոր սեղանի (Պուտինի` առաջին անգամ նախագահ ընտրվելու օրվանից անցել է 15 տարի և հենց դրան է նվիրված եղել կլոր սեղանը) ժամանակ հայտարարել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նրա խոսքերով, Ռուսաստանում մեծացել է նոր երիտասարդություն, որին կարելի է անվանել «Պուտինյան սերունդ». «Սրա հետ միաժամանակ աշխարհում ձևավորվել է աշխարհի առաջնորդների ակումբ, ովքեր չգիտեն, թե ինչ է Ռուսաստանն առանց Պուտինի և որոնք արդեն սկսել են համակերպվել մտքի հետ, որ Ռուսաստանը կարողանում է պաշտպանել իր շահերը և սկսում են հասկանալ, որ Ռուսաստանը շարունակելու է Պուտինի գլխավորությամբ անել դա»,-ասել է Պեսկովը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել