Jade didnt look at the scales once throughout her weight loss journey Instead she studied her physical appearance and mental state to judge her progress

Այս նրբակազմ աղջիկը ժամանակին մոտավորապես 130 կգ էր կշռում։ Նա հավաքարար էր աշխատում Դուբլինի մարզասրահներից մեկում։ Ջեյդ Դելանին ընդամենը 21 տարեկան է, սակայն ճարպակալման հետևանքով նա իր տարիքից զգալիոիրեն ավելի մեծ էր երևում։ Քանի որ Ջեյդը աշխատում էր մարզասրահում, նա բազմաթիվ մարզիչների էր ճանաչում։ Մի օր նա որոշեց օգնություն խնդրել իր մարզիչ գործընկերներից, ու վերջիններս համաձայնվեցին օգնել նրան նիհարելու դժվարին գործում։ Կամքի ուժի, համառ մարզումների ու առողջ սննդակարգի օգնությամբ նա կարողացավ նիհարել ավելի քան 50 կգ։ Աղջկա թաղամասի մարդկանցից ոմանք այնքան անկիրթ ու անտակտ էին, որ նրան ծանակում էին ու անվանում «կոլոլակ»։ Աղջկա նիհարելուց հետո էլ անտակտներն անտակտ էլ մնացին, իսկ Ջեյդին այդպես էլ չհաջողվեց ձերբազատվել մականուններից։ Պարզապես նիհարելուց հետո «Կոլոլակ» մականունը փոխարինվեց «Գզըզ» (հավի մանրեցված կտորներով աղցանի անվանում) մականվամբ։

Jade Delaney was inspired to drop 8st when she worked as a cleaner in a gym and began quizzing the personal trainers who worked there. Pictured: Jade before weight loss

Հարցազրույցներից մեկի ընթացքում Ջեյդն ասել է.

Ես ողջ ժամանակ շրջապատված էի ֆիթնեսի մարզիչներով։ Ես սկսեցի նրանց սննդակարգի վերաբերյալ հարցեր տալ։ Մի օր մարզիչներից մեկն ինձ սննդակարգի ծրագիր տվեց, որին ես պետք է հետևեի քաշ կորցնելու համար։ Ես հետևեցի նրա խորհուրդներին ու հաշված շաբաթներում քաշի անկում նկատեցի։ Հաջորդ քայլս ֆիզիկական մարզումներին մասնակցելն էր։

Before her weight loss Jade was known to locals as the chickenball but she has since adopted a new nickname with people dubbing her the shredded chicken. Pictured after losing eight stone

Ջեյդը սկսեց նիհարելու փորձերը 2013 թ.-ի դեկտեմբերին։ Այդ ժամանակ նա 20 չափսի հագուստ էր կրում, սակայն ընդամենը մեկ տարում նա հասել էր 11-րդ չափսին։ Նրա աշխատանքը նույնն է մնացել, միայն թե նա արդեն սովորականից ավելի վաղ է արթնանում, որպեսզի հասցնի նախքան հավաքարարությամբ զբաղվելը մարզվել դեռևս դատարկ մարզասրահում։

 

Վերհիշելով իր նախկին ապրելակերպը՝ նա ասել է.

Ես այլևս չեմ ցանկանում վերադառնալ նախկին կենսակերպիս։ Ես ցանկանում եմ աջակցել մարդկանց ու ոգեշնչել նրանց, որպեսզի նրանք կարողանան գրանցել այն արդյունքը, որն ինձ հաջողվել է գրանցել։

Jade now heads to the gym at 6:30 am every morning before her cleaning shift Jade enjoys taking part in classes the most

 

Անշուշտ  Ջեյդը չի պատրաստվում ողջ կյանքում հավաքարարությամբ ապրուստ վաստակել։ Սեպտեմբերին նա կընդունվի Իռլանդիայի քոլեջներից մեկը՝ այնտեղ ավելի խորությամբ ֆիթնես ուսումնասիրելու համար։ Նա պատրաստվում է ֆիթնեսի մարզիչ դառնալ։ Նա արդեն ֆիթնես բլոգ է բացել, որում ամեն օր տեղադրում է տեսանյութեր ու լուսանկարներ, որոնցում պատկերված են իր մարզումները և իր պատրաստած սննդամթերքները։ Ջեյդն այս կերպ փորձում է ոգեշնչել ճարպակալմամբ տառապող այն մարդկանց, որոնք կորցրել են նիհարելու հույսը։ 

Jade is enrolling in a college in September to study fitness hopes to become a personal trainer herself 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել