Life.panorama.am-ը գրում է.

Նարինջը՝ որպես մաքրող միջոց. հետաքրքիր փաստեր ցիտրուսային մրգի մասին

Մեզանից յուրաքանչյուրը կյանքում գոնե մեկ անգամ կերել է այս մրգից, որը նման է արևին և հաճախ նմանեցվում է դրան: Խոսքը, իհարկե, նարնջի մասին է: Շնորհիվ իր քաղցր համի և բազմաթիվ օգտակար նյութերի` այն մեծ հեղինակություն է ձեռք բերել ամբողջ աշխարհում: Սակայն կան մի շարք քիչ հայտնի, սակայն շատ հետաքրքիր փաստեր, որի մասին քչերը գիտեն:

Գիտե՞ք արդյոք, որ նարնջի համը և բույրը կախված է տարվա եղանակից, երկրից, որտեղ այն աճել է, և նույնիսկ ծառի վրա ունեցած դիրքից, մինչդեռ պտղի կեղևի գույնն ամենևին կապ չունի նրա հասունության հետ:

Աֆղանստանում նարինջն օգտագործում են բազմաթիվ ուտեստների մեջ: Ընդ որում, մրգի հյութը քամում են միանգամից ափսեի մեջ` ուտեստի վրա: Դա օգնում է օգտակար նյութերին առավել դյուրին կերպով ներծծվել օրգանիզմի մեջ:

Ճամայկայում նարինջն օգտագործում են բացարձակապես այլ նպատակով. Տնային տնտեսուհիները կիսած նարինջը քսում են հատակին՝ մաքրելու համար, իսկ մեխանիզմների հետ աշխատող տղամարդիկ նարնջի միջոցով մաքրում են ձեռքերը յուղից:

Նարինջը ավանդաբար համարվել է աստվածների միրգ: Ասում են, որ հենց նարնջի մասին են խոսել, երբ ասել են «ոսկե խնձոր»:

Հին ժամանակներից բազմաթիվ ժողովուրդների մոտ սնահավատություն կա, որ եթե կինը դիպչի նարնջի ծառին, ապա նրա հետ որևէ վատ բան տեղի կունենա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել