Yerkir.am-ը գրում է.
ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը հացազրույց է տվել ռուսական Лента.ру-ին՝ խոսելով ռուս-հայկական հարաբերությունների, եվրասիական ինտեգրման, Գյումրիում տեղի ունեցած ողբերգության, շփման գծում իրավիճակի և այլնի մասին: Անդրադառնալով Գյումրիում տեղի ունեցած ողբերգությանը և ազդեցությանը, որ այն թողել է ռուս-հայկական հարաբերությունների վրա, փոխվարչապետն ասել է, որ ոչ ոք հանցագործին չի նույնացնում Ռուսաստանի հետ: «Հայաստանում շատ լավ են վերաբերվում ռուսներին: Հարցն այստեղ այլ է: Սա առաջին միջադեպը չէ` Գյումրիի ռազմաբազայի հետ կապված, թեեւ առաջինն է իր դաժանությամբ: Եվ մարդկանց մոտ հարց է առաջանում՝ արդոք ամեն բան նորմա՞լ է ռազմաբազայում»,- ասել է Գաբրիելյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.yerkir.am/am/news/82875.htm
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



