Yerkir.am-ը գրում է.
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների հնարավոր երկրորդ տեքստին, նշեց, որ ամենևին էլ չի բացառվում, որ այս գործընթացում կարող է լինել նաև երկրորդ տեքստ: «Քաղաքական ուժերի հետ քննարկումներում եթե լինեն պնդումներ, որ ցանկություն կա անցնելու կիսանախագահական կառավարման ձևին, եթե կոնսոլիդացիայի պայմաններն ապահովվեն, գործող Սահմանադրության մոդելը կվերամշակվի, և երկրորդ տարբերակը կլինի խորհրդարանականը, որը կուղարկվի ԱԺ, որտեղ քննարկումների արդյունքում այդ տեքստը կարժանանա հավանության և կգնա հանրաքվեի: Ո՛չ, ամենևին էլ չեմ բացառում, որ կլինի երկրորդ տեքստ»,- ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.yerkir.am/am/news/82873.htm
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



