Araratnews.am-ը գրում է.

անուշ սեդրակյան

ՀՀ նախագահի մակարդակով Ռուսաստանիˋ Ադրբեջանին զենք վաճառելու կապակցությամբ մտահոգություն արտահայտելը որոշակի մեսիջ էրˋ ուղղված ռուս գործընկերներին: Նման կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀԿ պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը:

«Ռուսաստանն իրավունք ունի զենք վաճառել ում կուզի,  բայց այն նաև մեր ստրատեգիական գործընկերն ու դաշնակիցն է, ուստի մտահոգություն հայտնելը տեղին էր: Հայկական կողմի հայտնած մտահոգությունը անմիջական կապ ունի նաև ՀԱՊԿ-ի հետ, որովհետև Ռուսաստանը ՀԱՊԿ-ի ամենակարևոր մասն է, և դրան ուղղված մտահոգությունը վերաբերում է նաև ՀԱՊԿ-ին»,-նկատեց բանախոսը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել