Newmag.am-ը գրում է.

Ապրիլի 5-ին Օպերայի ու բալետի ազգային ակադեմիական թատրոնում հայ հանդիսատեսի համար ելույթ կունենա «Ռուսաստանի ձայնը» նախագծում եզրափակիչ հասած հայազգի Մարիամ Մերաբովան, ով ցնցեց իր ելույթներով թե ժյուրիի անդամներին, թե հանդիսատեսին: Արձագանքները բուռն էին ու հիացական: Հայաստանյան համերգին էլ առաջին անգամ կհնչեն հայկական երգեր. կերգի Արթուր Գրիգորյանի ստեղծագործություններից մեկը:

Մարիամն ու ամուսինը` Արմեն Մերաբովը բացի երևանյան համերգից, ապրիլի 1-ին էլ բարեգործական համերգով հանդես կգան Ստեփանակերտում: Լրագրողների հետ հանդիպմանը Մարիամ Մերաբովան նշեց, որ ինքը միայն կարող էր երազել, թե մի օր հանդես կգա Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում. «Ես նախկինում ելույթ ունեցել եմ նման բեմերում, բայց սա եզակի է, որ իմ անհատական մենահամերգն է»,-ասաց երգչուհին:

Երրգչուհին նշեց, որ իր կարիերայում մեծ ներդրում ունի հենց ամուսինը, երաժիշտ Արմեն Մերաբովը, ում հետ արդեն 15 տարի հիմնել են «Мирайф» խումբը և հանդես են գալիս բազմաթիվ քաղաքներում և ակումբներում:

Խոսելով իր մանկության երևանյան տարիներից, երգչուհին նշեց, որ կարոտում է իր ամենասիրելի Թումանյանի բակը, որտեղ անցել է նրա մանկության մեծ մասը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել