Հիվանդ երեխաներից պրծանք, հիմա էլ անցանք զոհված ազատամարտիկների ընտանիքների վրա փող աշխատելուն: Այսօր առավոտյան տան հեռախոսին զանգ է գալիս, սովորաբար չեմ պատասխանում քաղաքային հեռախոսին, քանի որ ոչ մի լավ բան հիմնականում տեղի չի ունենում, այս անգամ, չգիտես ինչու, որոշեցի պատասխանել: Զանգողը մի աղջիկ էր, ով արագ ասեց, որ զանգահարում է «ընտանեկան ընկերությունից», ու որ իրենք գումար են հավաքում զոհված ազատամարտիկի ընտանիքի համար: Չթողեցի երկար խոսի, խնդրեցի կրկնել, թե որ ընկերությունն է ինքը ներկայացնում, ասաց՝ «ընտանեկան ընկերությունը» (անգամ չնչին մտավոր աշխատանք չեն կատարում նորմալ անուն մտածելու համար): Որոշեցի տեսնել, թե ինչ ռեակցիա կտան մի քիչ ավելի մանրամասն ինֆորմացիա խնդրելու դեպքում, ասեցի. «Գիտե՞ք, ես շատ հաճախ եմ աջակցում նման ակցիաներին, միշտ աշխատում եմ հնարավորինս մեծ գումար նվիրաբերել, ընկերներիս էլ եմ ներգրավում այդ պրոցեսի մեջ... Եթե հնարավոր է, ինձ ասեք ձեր հասցեն, ես գամ ավելի մանրամասն ծանոթանամ ձեր գործունեության հետ ու սիրով ձեզ աջակցեմ»: Էս աղջիկը քարկապ ընկավ, ասում ա. «ըըըը, գիտեք, մենք հիմա օֆիս չունենք, ես ձեզ հետո կզանգահարեմ» ու հեռախոսը դրեց... Այնպես չէ որ կասկածի տակ էր էս ընկերության ծավալած գործունեության դրդապատճառը, ակնհայտ էր, ուղղակի էս ճանապարհով մեծանում ա հավանականությունը, որ տվյալ համարով էլ չեն զանգահարի:

Հ.Գ. Միշտ ուզել եմ մի օր հանդիպել էս հեռախոսազանգերի լոխոտրոնով զբաղվող ընկերությունների հիմնադիրներից մեկի հետ, մի հատ նայել վրեն, տեսնել՝ էդի ընդհանրապես մարդու կեցվածք ունի, թե չէ... Լավ, ո՞նց կարելի ա էդքան անբարո լինել: Տատիներից վերջին կոպեկները պոկել՝ իբր թե հիվանդ երեխաների կամ զոհված ազատամարտիկների ընտանիքների համար... Ամենաթույլ օղակից են պոկում էդ փողը, բնական է, որ ռացիոնալ մարդկանց մեծ մասը գիտակցում ա էս ամենի նպատակը, բայց դե տարեց մարդկանց խղճի վրա կարողանում են աշխատել... Չգիտեմ՝ ով պետք ա զբաղվի սրանցով՝ ոստիկանությունը, ազգային անվտանգությունը, թե ով, բայց անպայման պետք ա խափանել սրանց աշխատանքը, նստացնել օդինոչնի 2*2 մետրանոց կամեռա, որտեղ կլինի մեկ հեռախոս, որը սաղ օր զանգում ու գումար ա խնդրում... Թող տենց գժվեն ու հերթով սատկեն, մենք էլ պրծնենք էդ ստոր երևույթից...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել