Հարգարժան Չուքազսյան, էդ որ ասում եք. «Դրանից հետո դավաճաններին ՍԱՏԿԱՑՆԵԼԸ. էն նույն հայերին, որ մատնություններ էին անում տասնհինգ թվականին…»:
Եվ ապա շարունակում եք. «Մեզ չեն ասելո՞ւ, եթե դուք աշխարհից էդքան արդարություն եք ուզում, ձեր տանն արդարության համար պայքարո՞ւմ եք արդյոք»:
Հիշու՞մ եք, պարոն Չուքազսյան, երբ Քոչարյանի ժամանակ պաշտոն ունեիք (որի ընթացքում էլ լուրջ ֆինանսական չարաշահումներ էիք թույլ տվել), մենք մի հարցազրույց ունեցանք ոչ թե այդ չարաշահումների, այլ հումակերության մասին:
Դուք այն ժամանակ հումակեր էիք: Ասել է` ճնշում էիք Ձեր մարմինը` հանուն Ձեր հոգու:
Հետո ես ահավոր ցնցված էի այդ օրերին, երբ իմացա Ձեր չարաշահումների մասին:
Այսօր ես էլ ավելի ցնցվեցի, ոչ թե որ Դուք և Ձեր հիմնադրությունը փորձում է Եղեռնի հարյուրամյակին այլ էներգետիկա հաղորդել, որն, իմ կարծիքով, սրբապղծություն է առաջին հերթին երկնում գտնվող երկու միլիոն հոգիների նկատմամբ, նրանց սպասվող սրբադասման մյոռոնի հանդեպ:
Այլ որ Դուք` ՀՈՒՄԱԿԵՐԴ, մտավորականդ, կարող եք թեկուզ դավաճանի նկատմամբ արտաբերել «սատկացնել» եզրույթը:
Մատենադարանի կողմերը ֆռռացած հորդ զավակը չգիտի՞ հոգևոր տարրական կանոնը` բժի՛շկ, անձդ բուժիր «հայրենիքում արդարության համար պայքարից առաջ»:
Թե՞ «ՍԱՏԿԱՑՆԵԼԸ» գիտակցական խոր կոդ է, որն ակամա դուրս է թռչել Ձեր բերանից:
Հ.Գ. Գիտե՞ք, ՀՈՒՄԱ-կերությամբ զբաղվող պարոն Չուքազսյան, այսօր էլ` ապրիլի քսանչորսի շեմին, զոհերի հիշատակի հարամման համար ոմանք էլ Ձեզ են համարում «ԴԱՎԱՃԱՆ»:
Ի՞նչ կասեք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել