1in.am–ը գրում է.

Ալեքսանդր Սկարսգարդ, Օռլանդո Բլում, Ուիլ Սմիթ… ԶԼՄ-ները ում հետ միայն չեն միացրել Մարգո Ռոբիին: Այս անգամ պոտենցիալ «փեսացուների» շարքին միացել է նաև Բրեդլի Կուպերը, գրում է Spletnik.ru-ն:
«Ցանկացած մարդ,ով նրանց միասին է տեսել, կասի, որ նրանց միջև հատուկ կապ կա»,- ասում են աղբյուրները:
Նման տպավորություն աստղերը թողել են Critics Choice Movie Awards մրցանակաբաշխության արարողությանը, որը կայացել է հունվարի 15-ին:
Հատկանշական է, որ այդ ժամանակ Բրեդլի Կուպերը դեռ հանդիպում էր մոդել Սյուկի Ուոթերհաուսի հետ: Նրանից բաժանվելու մասին հայտնի է դարձել ընդամենը երկու շաբաթ առաջ:
Հայտնիների ներկայացուցիչները հրաժարվում են մեկնաբանել այս տեղեկատվությունը:


Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1586304.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



