Ձկնորս Բեն Սթեքը Հյուսիսային Ավստրալիայի Կեյփ–Յորք թերակղզում ձուկ էր որսում, երբ հանկարծ զգաց, որ ինչ–որ բան է ընկել կարթի մեջ։ Այդ «ինչ–որ բանն» այնքան ծանր էր տեղաշարժվում, որ Բենն արդեն մտածում էր, որ ձուկը լռվել է գերանի կամ ինչ–որ ուրիշ բանի արանքում։ Երբ նա ավելի մոտեցավ, նկատեց, որ մի սաղմոն է ընկել կարթը։ Բայց դա նրա խնդիրը չհեշտացրեց: Ավելի մոտենալով որսին՝ նա երկրորդ «հյուրին» նկատեց` հսկայական ծովային կոկորդիլոսին, որն ատամներով բռնել էր սաղմոնի պոչից։ Այդ օրն անհաջող էր Բենի համար, էլ ավելի անհաջող էր սաղմոնի համար։
«Ես դժվարությամբ եմ հավատում, որ սա ինձ հետ է պատահել, բայց, բարեբախտաբար, ես հասցրեցի անել այս կադրերը»,–հուզված ասել է Բենը։



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



