1in.am–ը գրում է.

Ոչ բոլոր տղամարդիկ են նման Դևիդ Բեքհեմին, սակայն դա չի նշանակում, որ նրանք չպետք է նկարահանվեն գովազդում: Դերասան և հեռուստահաղորդավար Ջեյմս Քորդենը, օրինակ, փորձել է իր ուժերը, ճիշտ է, ոչ սովորական, այլ երգիծական գովազդում, գրում է Spletnik.ru-ն:
Իսկ նրան ընկերակցել է հենց Բեքհեմը, քանի որ նա չէր կարող չաջակցել իր ընկերոջը: Նրանց երկուսի մասնակցությամբ գովազդային հոլովակը կցուցադրվի Քորդենի երեկոյան շոուի ընթացքում:
Դևիդն ու Ջեյմսը գովազդում են իրենց պատվին անվանված D&J մակնիշի վարտիքները:

Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1586295.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



