Armsport.am-ը գրում է․
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյան Facebook սոցիլական ցանցի իր էջում գրառում է կատարել նվիրված Բեռնար Շալանդին, ով հրաժարական է տվել ազգային ընտրանու գլխավոր մարզչի պաշտոնից:
«Ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել մեր գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդին` հայկական ֆուտբոլում ներդրած ավանդի, նվիրվածության եւ պրոֆեսիոնալիզմի համար: Ինձ համար մեծ հաճույք էր նրա հետ աշխատելը եւ ես շատ եմ գնահատում նրա տված խորհուրդները: Մեր համագործագցությունը կարճ տեւեց, բայց ես ի սրտե ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրան իր աջակցության համար եւ հաջողություն մաղթել հետագա ծրագրերում»,- գրել է Մխիթարյանը:
Նյութի աղբյուր՝ http://goo.gl/KZ1rYS
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել