Armenpress.am-ը գրում է.

Արգենտինայի Կորդոբա եւ Սանտա Ֆե քաղաքների խորհրդարաններում միաձայն անցել է ապրիլի 24­ը ազգերի միջեւ համերաշխության եւ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օր հռչակելու նախագծերը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը` վկայակոչելով PrensaArmenia.com.ar­ը, Կորդոբայում 26199 եւ Սանտա Ֆեում (Սանտա Ֆե նահանգի ադմինիստրատիվ կենտրոն) 9585 օրենքի նախագծերում շեշտվում է, որ օրենքներն ընդունվում են ի հիշատակ Հայոց ցեղասպանության 100­րդ տարելիցի:

Բացի այդ, ընդգծվում է, որ այս կերպ Արգենտինայի երկու քաղաքներն իրենց հարգանքն են հայտնում անմեղ զոհերի հիշատակին եւ կարեւորում ազգերի միջեւ համերաշխությունն ու փոխադարձ հարգանքը: Արգենտինայի Սենատը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2005 թ: 2006թ. հունվարի 15­ին Արգենտինան օրենքի ուժով է դատապարտել 20­րդ դարասկզբի առաջին ոճրագործությունը մարդկության դեմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել