Araratnews.am-ը գրում է.
Մարտի 24-ին ֆրանսիական Ալպերում կործանված Airbus A320 ուղևորատար ինքնաթիռի օդաչու Անդրեաս Լուդիցը մի քանի տարի առաջ բուժվել է ինքնասպանություն իրականացնելու մտքերի դեմ: Այս մասին տեղեկացնում է France Presse գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ` նման տեղեկատվություն է տրամադրել գերմանական դատախազությունը:
Նշվում է, որ օդաչուն, մինչև համապատասխան վկայագիր ստանալը, անցել է հոգեբուժական նման կուրս:
«Վերջին տարիների ընթացքում և մինչ այդ էլ նա մշտապես այցելում էր բժիշկներին: Բժիշկների հավաստմամբ վերջին շրջանում նրա մոտ չեն նկատվել ինքնասպանություն կատարելու նախանշաններ և ավելորդ ագրեսիվ գործողություններ»,- հայտնել է դատախազության ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ Germanwings ավիաընկերության ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել են բոլոր՝ 144 ուղևորները, ինչպես նաև օդանավի 6 հոգանոց անձնակազմը։