Նոր մեր օֆիսի լիֆտն եմ նստում, սեղմում եմ առաջին հարկի կոճակը, դռները փակվում են, մեկ էլ մի հատ ուժեղ դրխկոց, լիֆտն ուժեղ թափ ա տալիս, մի քիչ թեքվում ա ու կանգնում... Էս վերջին ժամանակներս լիֆտերի հետ կապված նորություններից հետո երևի զարմանալի չէ, որ ուղեղումս միանգամից մելոդիկ երաժշտություն միացավ, ու կյանքիս լավ կադրերը սկսեցին սլայդ շոուով անցնել աչքերիս առաջ... 3-րդ-4-րդ կադրի վրա սլայդ շոուն պաուզա ընկավ, քանի որ լիֆտը տեղից չէր շարժվում... Մի տեսակ անջատված վիճակ էր մոտս, ոչ անհանգստանում էի, ոչ էլ մտածում... Աչքերս լայն բացած զգում էի՝ ոնց ա արյունս բարձրանում դեպի գլուխս՝ սնուցելով ամեն առանձին մազի արմատ... Հետո զգացի, որ լիֆտը կամաց-կամաց իջնում է, հասավ մեկ հարկ ներքև, ու դռները բացվեցին... Երևի ի տարբերություն սովետական լիֆտերի՝ էս ֆիրմա լիֆտերը վթարային իրավիճակում ծրագրավորված են նման բան անել... Փոքր քայլերով դուրս եկա լիֆտից, ոտքով իջա մի տեսակ մտածմունքների մեջ, տեսա, որ ներքևը մարդիկ լիֆտի էին սպասում... Այն այդպես էլ անսարք վիճակում կանգնած էր 5-րդ հարկում... Ախր շենքն էլ նոր է, լիֆտն էլ ժամանակակից, բայց փաստորեն դա չի պաշտպանում նման իրավիճակներում հայտնվելուց: Մի խոսքով, էլ դժվար լիֆտ նստեմ, անունը կդնեմ առողջ ապրելակերպ... Մի արտասահմանցի աշխատակից ունենք, մեկ տարի է՝ Հայաստանում ա ու միշտ ոտքով ա գնում գալիս... Հիմա մտածում եմ՝ կամ ինքն էլ ա առողջ ապրելակերպի կողմնակից, կամ էլ ժամանակին լիֆտի գործ ա արել։ )))

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել