Զինվորը բռնության էր ենթարկվել,  մինչ օրս բուժվում է հիվանդանոցումAravot.am-ը գրում է.

Բաց նամակ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին Դիմելով Ձեզ՝ ակնկալում եմ արդարություն եւ կցանկանայի Ձեր ուշադրությունը հրավիրել արդարադատության թերացումներին եւ Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների, տվյալ դեպքում՝ եզդիներիս նկատմամբ արդարադատության կողմից իրականացվող խտրականության վրա: Դրա վառ օրինակն է թիվ 91252610 քրեական գործը: Մեծարգո պարոն նախագահ, խնդրում եմ Ձեզ՝ օգնել վերանայել սույն քրեական գործը եւ եթե Զ. Իբրահիմյանը մեղավոր է, թող դատապարտվի կատարվածի համար: Նշյալ քրեական գործը հարուցվել է 5 տարի առաջ՝ Պաշտպանության նախարարության քննչական ծառայության 2-րդ կայազորային քննչական բաժնի կողմից: 21.04.2010թ. ժամը 9.30-ին ՊՆ թիվ N զորամասի թիվ 102 մարտական դիրքում նույն զորամասի 3-րդ ջոկի նռնականետորդ, ժամկետային զինծառայող Վարդան Մարտիրոսյանի դիակը՝ ճակատի շրջանում հրազենային մարմնական վնասվածքներով, հայտնաբերելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ 104 հոդվածի 1-ին մասով: Փաստի առթիվ մեղադրանք էր առաջադրվել Զադե Ալյազի Իբրահիմյանին, Սայամ Պավելի Պետրոսյանին եւ Հարություն Հենրիկի Հարությունյանին: 2011թ. սեպտեմբերի 14-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից Զադե Ալյազի Իբրահիմյանը դատապարտվել է 10 տարի ժամկետով ազատազրկման, իսկ համածառայակիցների նկատմամբ կիրառվել է համաներում՝ Անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ: Տվյալ դեպքում, եթե ծանոթանանք ու հավատանք մեղադրական եզրակացությանը, Իբրահիմյանը, Պետրոսյանը եւ Հարությունյանը կատարել են քրեորեն պատժելի արարք, բայց արի ու տես, անհասկանալի է, թե վերջին երկուսն ինչո՞ւ են ազատվել պատասխանատվությունից եւ ինչո՞ւ ողջ մեղքը բարդել են Իբրահիմյանի վրա, ինչո՞ւ է կատարվել թերի քննություն: Իմ կարծիքով՝ խախտվել է Սահմանադրության 14.1 հոդվածը, համաձայն որի՝ բոլոր մարդիկ հավասար են օրենքի առաջ, իսկ խտրականությունը՝ կախված սեռից, ռասայից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, արգելվում է: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել