Panorama.am-ը գրում է.
Լատվիայի Հանրապետության առողջապահության նախարարի հրավերով ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը մեկնել է Ռիգա մասնակցելու «Տուբերկուլոզը և դեղերի հանդեպ դրա դիմադրողականությունը» խորագրով Արևելյան գործընկերության առաջին նախարարական հանդիպմանը: Այս մասին տեղեկանում ենք ԱՆ մամուլի ծառայությունից:
Միջոցառումը կազմակերպվել է Եվրոպական միության խորհրդում Լատվիայի նախագահության շրջանակներում` Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական գրասենյակի, տուբերկուլոզի, մալարիայի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի համատեղ ջանքերով:
Համաժողովի նպատակն է համախմբել և ուժեղացնել միջոլորտային համագործակցությունը` ուղղված բնակչության խոցելի խմբերում և անդրսահմանային տարածման տուբերկուլոզի դեմ պայքարին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



