Երրորդ մասի Լյովիկի հետ սպանվածի եղբոր բնակարանում ինչ են փնտրել ոստիկաններըAravot.am-ը գրում է.

Ինչպես հայտնի է, մարտի 4-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դիմաց սպանվեցին երեք անձ, որոնցից մեկը Դրաստամատ Թադեւոսյանն էր՝ «Դրո»): Aravot.am-ին հայտնի դարձավ, որ Դրոյի հոգեհանգստի արարողության ընթացքում ոստիկանության աշխատակիցները բնակարանի խուզարկության թույլտվության որոշմամբ հայտնվել են Դրոյի մոր, ինչպես նաեւ նրա եղբոր` Սեպուհ Թադեւոսյանի (նա Հունաստանից էր վերադարձել եղբորը հրաժեշտ տալու համար) բնակարանում եւ օժանդակ կառույցներում։ Ի դեպ, բնակարանի խուզարկություն կատարելու մասին որոշումը կայացրել էր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը եւ ուշադրության է արժանի այն, որ խուզարկության անհրաժեշտությունը հիմնավորվել է ոմն Ն. Մ.-ի բնակարանից  2 մլն ՀՀ դրամ արժողության ոսկյա զարդերի հափշտակությամբ։ Քրեական հետախուզության աշխատակիցները դա հիմնավորել են նրանով, որ հնարավոր է այդ ոսկեղենը թաքցված լինի Սեպուհի բնակարանում կամ օժանդակ կառույցներում։ Բնակարանում գողությունը, ըստ «օպերատիվ տվյալների», տեղի է ունեցել Դրաստամատ Թադեւոսյանի հոգեհանգստի ժամանակ։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել