1in.am-ը գրում է.

Հետազոտողները մշակել են դեղորայքն ուղեղին հասցնող բացառիկ տեխնոլոգիա: Մագնիսային նանոմասնիկները կարող են կարճ ժամանակով բարձրացնել հեմատոենցեֆալիկ պատնեշի թափանցելիությունը և դեղորայքի մոլեկուլներն ուղեղին հասցնել՝ գրում է Direct-press.ru-ն:
«Պատնեշն անհրաժեշտ տեղում բացվում է 2 ժամով՝ ջերմաստիճանի մի փոքր բարձրացմամբ`նանոմասնիկների վրա ռադիոակտիվ դաշտի ազդեցության պատճառով»,- ասել է հետազոտության առաջին հեղինակ Սեյեդ Նասրոլլահ Թաբաթաբեյը:
Մկների վրա կատարված փորձը ցույց է տվել, որ դա բորբոքային գործընթացներ կամ ուղեղի վարակման վտանգ չի առաջացնում: Փորձագետները վստահ են, որ դա դրական կազդի նաև մարդկանց վրա:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1585588.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



