Mediamonitor.am-ը գրում է.
Ոսկին Նյու Յորքի դաշնային պահուստային բանկում
Հազարամյակի սկզբին կենտրոնական բանկերի մոտ կարծես թե հակում կար ազատվելու պահուստային ակտիվ հանդիսացող ոսկու պաշարներից։ Արդյունքում՝ 2000 թվականի հունվարից մինչ 2009 մարտ ամիս, կենտրոնական բանկերը իրենց պահուստային ոսկին կրճատել են 114 միլիոն տրոյական ունցիայով։ Այնուհետ, հավանաբար նաև ոսկու գների աճով և համաշխարհային տնտեսական ճգնաժամով պայմանավորված, կենտրոնական բանկերը սկսել են ավելացնել իրենց ոսկու պաշարները։
Արժույթի միջազգային հիմնադրամն իր կայքում ամեն ամիս հրապարակում է կենտրոնական բանկերի ոսկու պահեստային պաշարների վերջին ամսվա տվյալները։ Այսպիսով 2015 թ փետրվարի դրությամբ ոսկու ամենամեծ պահեստային պաշարներն ունեն Միացյալ նահանգները՝ 261.5 միլիոն տրոյական ունցիա ծավալով։ Իսկ առաջին 4 հորիզոնականները զբաղեցնող երկրներն ընդհանրապես տիրապետում են համաշխարհային պաշարների կեսից ավելիին։
Ոսկու պաշարների մեծությամբ առաջին 10 երկրները (տրոյական ունցիա)
Ծանոթագրություն: մենք չենք ներառել Չինաստանի տվյալները վերը բերված աղյուսակում, քանի որ Չինաստանի պաշարների մասին հստակ տեղեկատվություն չկա։ Վերջին՝ 2009 թվականի տվյալներով Չինաստանը կզբաղեցներ ութերորդ հորիզոնականը։
Իսկ համաշխարհային գնումների շուկայում ստեղծված խառնաշփոթի հեղինակը ամենևին առաջին չորս հորիզոնական տեղերը զբաղեցնող երկրները չեն իրենց նորանոր ձեռքբերումներոով, այլ զարգացող երկրները։ Միայն Ռուսաստանի, Թուրքիայի և Հնդկաստանի ոսկու պաշարների աճը պայմանավորում են համաշխարհային շուկայի փոփոխությունների 60 տոկոսը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
