Lyon_Armenian_Genocide_Memorial21in.am-ը գրում է.

Լիոնի հայտնի Անտո­նեն Պոն­սե հրապարակում գտնվող Հա­յոց ցեղասպանության հու­շա­կոթո­ղը դարձյալ պղծել են: Հու­շարձա­նի վրա տեղ-տեղ կատարել են հայ­հո­յալից և վի­րավո­րական արձանագրու­թյուններ: Այս մասին տեղեկացնում է ֆրանսիական «Յառաջը»։

Հու­շա­կոթո­ղը տեղադրվել էր Լիոնի քաղաքապետա­րանի հովանավորությամբ, և 2006-ի ապ­րի­լին դրա բաց­ման արարողության առ­թիվ տե­ղի էր ու­նե­ցել շրջա­նի ժխտողական կազմա­կեր­պություննե­րի կող­մից կազմակերպված բո­ղոքի ցույց, որն ըստ երևույ­թին վայելում էր թուրք սպասարկուների աջակ­ցությու­նը: Ժխտողական այդ ցույ­ցի մաս­նա­կից­նե­րը բախվել էին լիոն­ցի լի­սեական­նե­րի շարժմանը, որը վրդո­վված էր այդտեղ հնչած կարգախոսներից:

Ժխտո­ղական այդ ցույ­ցին զու­գա­հեռ՝ նաև վիրավո­րական ար­ձա­նագ­րություններ էին կատարվել հու­շա­կոթո­ղի վրա:

Հա­րյու­րա­մյակի արա­րողու­թյուն­նե­րից առաջ այս նոր պղծու­մը ցույց է տալիս, որ ժխտողակա­նու­թյունը պատժող օրեն­քի բացակա­յու­թյան ներկա պայ­մաննե­րում ոճրագործնե­րը մտադիր չեն դադա­րեցնե­լ իրենց արարքները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել