Խանութում հերթ եմ կանգնած, մի կին 970 դրամի ինչ-որ բաներ ա առել, հազարանոց տվեց ու ասեց, որ եթե լուցկի կա, թող լուցկի տան մանրի տեղը: Վաճառողը 3 տուփ լուցկի տվեց ու ես ինձ բռնացրեցի այն մտքի վրա, որ ինչքան ինձ հիշում եմ՝ լուցկին 10 դրամ ա... Էս վերջին 20 տարում ամեն ինչ անգամներ թանկացել ա, իսկ լուցկու վրա փաստորեն չի ազդում ոչ ժամանակ, ոչ ռուբլու և ոչ էլ դոլարի կուրս: Ստաբիլության միակ վառ օրինակն ա... Թամադա ընկերներիս պետք ա ասեմ իրանց կենացների մեջ օգտագործեն էտ փաստը.
" Քավոր ջան, լուցկու գնի պես ստաբիլ եկամուտ ունենաս միշտ", կամ "Լուցկու գնի պես միշտ նույն զգավումները ունենանք իրար հանդեպ, նորապսակներ ջան" )))))

Հ.Գ. բոլորիդ լուցկու գնի պես ստաբիլ առողջություն, ֆրենդեր ջան ))

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել