Հերթական գոհարներն Ուկրաինայի նախագահ Պորոշենկոյից: Պարզվում է՝ Եվրոպան ֆաշիզմից ազատագրել են ուկրաինացիները: Լավ, հասկացանք, որ հակառուսական կեցվածք են ընդունել, բայց պատմության հետ դա ի՞նչ կապ ունի: Երևի ավելորդ չէ հիշեցնել նրան, որ Եվրոպայի, ինչպես նաև Ուկրաինայի տարածքն ազատագրել են խորհրդային զորքերը, որոնց կազմում կռվում էին բոլոր ազգությունների ներկայացուցիչները: Առանձին չեմ անդրադառնա հայ ժողովրդի, ինչպես նաև մարշալ Հովհաննես Բաղրամյանի մեծ դերակատարությանը խորհրդային տարածքները ֆաշիստներից մաքրելու անձնուրաց գործում: Պարզապես անտանելի են դառնում պատմությունը կեղծելու` որոշ երկրների ձգտումները: Ցավալիորեն այդ ոչ պատվաբեր արշավին են միացել նաև եվրոպական երկրների ղեկավարները: Այն երկրների, որոնք այդպես էլ կմնային ֆաշիստական լծի տակ, եթե խորհրդային բանակը չջախջախեր ֆաշիստներին: Պուտինի քաղաքականության դեմ բողոքը չի կարող պատճառ դառնալ Մեծ հաղթանակի 70-ամյակը ոտատակ տալու համար: Ավելի ազնիվ կլիներ, եթե նույն եվրոպական երկրներն այն ժամանակ, ի նշան բողոքի Ստալինի դեմ, հրաժարվեին խորհրդային օգնությունից: Թե Պուտինն ավելի վատն է Ստալինից: Մի խոսքով, զավեշտալի իրավիճակ է ստեղծվում: Որպես հետգրություն ասեմ, որ մարշալ Բաղրամյանի մասին Վիքիպեդիայի ադրբեջանական էջում գրված է, որ նա կասկածվում է Խորհրդային միության հերոս, ազգությամբ թալիշ գեներալ Հազի Ասլանովի սպանության մեջ: Մի կեղտ էլ պիտի մոգոնեին էլի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sargis.asatrian/posts/10203842555613588?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել