1in.am-ը գրում է․
Ամերիկացի զինծառայողների և ռազմական տեխնիկայի՝ չեխական տարածքով մարտի 29-ից ապրիլի 1-ին նախատեսված անցկացման դեմ բողոքի ցույցը տեղի է ունեցել շաբաթ օրը երկրի մայրաքաղաքում։ Հանրապետությունում օտար զորքերի առկայության դեմ նախատեսված ցույցերի շարքում այս ակցիաները դարձել են առաջինը՝ հայտարարել է Չեխիայի և Մորավիայի կոմունիստական կուսակցության ղեկավար Վոյտեխ Ֆիլիպը։
«Ամերիկյան ռազմական ուժի ցուցադրությունը պետք է ծառայի չեխական «չլսող» տարածաշրջանի սանձահարմանը,- վստահեցրել է նա։- Մենք ունակ ենք խաղաղություն ապահովել առանց ՆԱՏՕ-ի՝ նրանց հետ, ովքեր նույնպես խաղաղություն են ցանկանում»։ Չեխիայի ու Մորավիայի կոմունիստական կուսակցությունը ամերիկյան զինվորական շարասյան անցումը Կենտրոնական Եվրոպայով դիտարկում է որպես «ճնշում Ռուսաստանի վրա»։
Ցույցի նախաձեռնողները կոմունիստներն են։ «Ամոթ ՆԱՏՕ-ին»՝ վանկարկում էին հավաքվածները, որոնք պարզել էին «Մենք ամերիկյան փրկության կարիքը չունենք» և այլ գրություններով պաստառենր։
Բողոքի ակցիայի մասնակիցներից ոմանք պարզել էին Ռուսաստանի դրոշը։
Ցույցի ավարտից հետո Վացլավյան հրապարակում հայտնվեցին Ազգային դեմոկրատիա միության կողմնակիցները։ Այս պահպանողական քաղաքական կազմակերպությունը քայլերթ անցկացրեց «ամերիկյան օկուպանտների դեմ»։ Նրանք քայլերթով հասան մինչև ԱՄՆ դեսպանատուն։ Կազմակերպիչների խոսքերով՝ ցույցերին ընդհանուր առմամբ մասնակցել է մի քանի հարյուր քաղաքացի։
Միևնույն ժամանակ Պրահայում անցկացվել են ՆԱՏՕ-ին աջակցող ցույցեր, որոնց ժամանակ ողջունել են Չեխիայի տարածքով ամերիկյան զորքերի անցումը։ Այս ցույցին մասնակցել են խորհրդարանական աջերի ներկայացուցիչները։