1953-1961թթ. ԱՄՆ ԿՀՎ ղեկավար Ալան Դալեսը ԱՄՆ Սենատի Միջազգային հարաբերությունների խորհրդի 1945 թվականի գաղտնի ժողովներից մեկի ժամանակ ներկայացրել է պետությունների մեջ հեղաշրջում անելու և ժողովրդական զանգվածներին կառավարելու ծրագիր: Այն ընդունվում է՝ որպես լավագույն տեխնոլոգիա: Այսօր ամերիկյան փորձը կիրառում են շատ պետություններ: Թե Հայաստանում կիրառվող տեխնոլոգիայի հեղինակը կոնկրետ որ պետությունն է, երևի միայն կենթադրենք, բայց հիմա մեր երկրում կատարվող իրադարձությունները այդ տեխնոլոգիաների արդյունք են: Ներկայացնեմ Ալան Դալեսի ռազմավարության մի քանի կետ.

-Մարդկային ուղեղը, բանականությունը ունակ է փոփոխության: Այնտեղ քաոս սերմանելով, մենք իրենց իրական արժեքները աննկատ կփոխենք կեղծերով ու կպարտադրենք նրանց հավատալ այդ կեղծ արժեքներին: Ինչպես: Մենք կգտնենք մեր համախոհներին, օգնականներին ու դաշնակիցներին:

-Մենք ամեն կերպ կօգնենք ու կբարձրացնենք այսպես կոչված արվեստագետների, որոնք կսկսեն գիտակցությունում սերմանել եւ մարդկանց գլուխները խցկել սեքսի, բռնության, սադիզմի, դավաճանության, այլ խոսքով ամեն տեսակ անբարոյականության պաշտամունքը:

-Պետության կառավարման մեջ մենք քաոս եւ խառնաշփոթ կստեղծենք: Մենք աննկատ, բայց ակտիվորեն ու մշտապես կօժանդակենք չինովնիկների հիմարությանը, կաշառակերությանը, անսկզբունքայնությանը:

-Խաղագումարը միշտ կդնենք երիտասարդության վրա, կսկսենք կազմալուծել ու քայքայել, բարոյալքել ու այլասերել, ապականել ու պղծել նրան: Մենք նրանցից կպատրաստենք լրտեսներ, ազատ աշխարհի կոսմոպոլիտներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել