16020301in.am-ը գրում է․

Ադենում (Եմեն) զենքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 9 մարդ: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:

«Մենք կարողացել ենք 9 ածխացած մարմին դուրս բերել»,- հայտարարել է պաշտոնյան: Նրա խոսքերով՝ պահեստի փլատակների տակ կարող են շատ ավելի զոհեր գտնվել:

Նշվում է, որ պայթյունների առաջին շարքից հետո պահեստ են վազել դիակապուտները, որոնք ևս կարող են հայտնվել զոհերի թվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել