ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում է, որ մարտի 5-ին տեղական ժամանակով ժամը 15.12-ին Հայաստանում՝ Աշոցք գյուղից 17 կմ հյուսիս-արևելք, տեղի է ունեցել 3.3 մագնիտուդով երկրաշարժ: Երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 4-5 բալ: