4-5 բալանոց երկրաշարժ Շիրակի մարզում


16:58 , 5 մարտ, 2012

ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում է, որ մարտի 5-ին տեղական ժամանակով ժամը 15.12-ին Հայաստանում՝ Աշոցք գյուղից 17 կմ հյուսիս-արևելք, տեղի է ունեցել 3.3 մագնիտուդով երկրաշարժ:
Երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 4-5 բալ: