Replik.am-ը գրում է․
Ինֆորմացիան այն մասին, որ Մադրիդի «Ռեալը» պատրաստվում է նոր պայմանագիր կնքել Պեպեի հետ, հայտնվեց դեռ մարտի սկզբին: Այն ժամանակ նշվում էր, որ Արքայական ակումբի և պորտուգալացի պաշտպանի միջև ընթացող բանակցություններում որոշակի բարդություններ կան, քանի որ Պեպեն ցանկանում էր, որ նոր պայմանագիրը նախատեսված լինի մինչև 2018 թվականը, իսկ սերուցքայինների ղեկավարությունը միայն մինչև 2017 թվականը տևող պայմանագիր էր առաջարկում:
Այժմ արդեն հայտնի է դարձել, որ Արքայական ակումբի ղեկավարությունը տեղի է տվել և ընդունել է Պեպեի պահանջը: Պորտուգալացին նոր պայմանագիրը կստորագրի մոտ օրերս:
Նյութի աղբյուր՝ http://replik.am/arm/index.php?id=56548
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել