Lurer.com-ը գրում է․

Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը նշել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները մտել են վճռական փուլ: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:

«Իրանի հետ 10 կամ գրեթե 12 տարի տևած բանակցություններից հետո սկսվում է եզրափակիչ փուլը», - ասել է Շտայնմայերը:

Ավելի վաղ, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել է, որ Իրանը խաղաղ միջուկային ծրագրի իրականացման իրավունք ունի, որը պետք է լինի թափանցիկ և վերահսկելի:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել