Էրդողանն ախմախ ա, կարար չէ՞ հիմնադիր խորհրդարան ասածին հրավիրեր գալիապոլիի արարողությանը. համ Հայաստանը կպրծներ 24-ին սրանց ախմախ ու վիրավորական գաղափարից, համ Էրդողանը Հայաստանից պատվիրակություն կունենար, համ էլ էս որմնադիր-նախակարապետները ողջ-առողջ կմնային, հլա դեռ մի նվեր էլ հետները կդնեին կճամփեին հետ… իսկ հիմա, եթե մեկը ես (իմ տիեզերական հանդուրժողականությամբ, անեզր անոխակալությամբ, բազմակարծության հանդեպ անընդգրկելի հարգանքով հանդերձ) 100 տարի առաջ օսմանցի ասկյարի ու քրդերի ձեռքով մորթված-կորսված անմեղ պապուտատերի ու չծնված-աշխարհ չեկած քույր-եղբայրների դարդը մտքումս, էրեխեքի հետ զրուցելով քայլելիս լինեմ հիշատակի էդ օրը ու մեկը իշխանության գալու իր ամբիցիաները փորձի իրականացնել պարզած ձեռքի հեռավորության վրա, ապա պարզ ա չէ՞ որտեղ ա հայտնվելու էդ ձեռքը հինգ բառ հետո (անկախ դիմացինի սեռից, էս պարագայում կին լինելը սկի կապ չունի՝ գենդերային հավասարություն ա, յուրաքանչյուրն իր արած էշշության համար պատասխանատու ա, անկախ սեռից, ազգությունից, ռասայից, դավանանքից, զբաղեցրած պաշտոնից ու քաղաքական հայացքներից)…
© ոչ բռնության բոլոր դրսևորումներին