Replik.am-ը գրում է․

Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը քննադատել է  քաղաքականությունը, որ Անգելա Մերկելի կառավարությունը ուկրաինական հարցով վարում է Ռուսաստանի նկատմամբ: Նրա կարծիքով, պաշտոնական Բեռլինը չպետք է թույլ տար, որ Եվրահանձնաժողովը Ուկրաինայի հետ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները սկսեր միայն Կիևի հետ` չներառելով դրանց մեջ նաև Մոսկվան: Այս մասին գերմանացի հայտնի քաղաքական գործիչն ասել է Der Spiegel-ի հետ հարցազրույցի ժամանակ:

Շրյոդերի խոսքերով, Արևմուտքը սխալ է գործում` ցանկանալով միջազգային ասպարեզում մեկուսացնել Ռուսաստանը. «Հենց ճգնաժամի ժամանակ է անհրաժեշտ երկխոսություն ունենալ»,-ասել է նա:

Գերմանիայի նախկին կանցլերը նաև հայտարարել է, որ հասկանում է Ռուսաստանի մտավախությունը` կապված ՆԱՏՕ-ի ընդլայնման հետ. «Խորհրդային Միության փլուզումով Վարշավյան պայմանագրի Կազմակերպությունը դադարեց գոյություն ունենալ, իսկ ՆԱՏՕ-ն ոչ միայն շարունակեց իր գոյությունը, այլ նաև զգալի կերպով շարժվեց դեպի Արևելք»,-հիշեցրել է Շրյոդերը:

Միևնույն ժամանակ նա նշել է, որ չի հասկանում, թե ինչից են զգուշանում Լեհաստանը և Մերձբալթյան երկրները. «Ես ոչ մեկին չգիտեմ, այդ թվում նաև Ռուսաստանին, ով այդքան խենթ կլիներ և նույնիսկ մտքում կասկածի տակ կդներ Լեհաստանի և Մերձբալթան երկրների տարածքային ամբողաջականության հարցը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել