Barometer.am-ը գրում է․

Վիվիան Մայերը, զարմանալի անձնավորություն էր, ով զարմանահրաշ քաղաքային լուսանկարներ է ստեղծել` աշխատելով որպես դայակ: Նա ծնվել է 1926 թվականին Նյու Յորքում, քանի որ մայրը ֆրանսուհի էր, ողջ մանկությունն ու պատանեկությունն անց է կացրել է Ֆրանսիայում: Հետագայում տեղափոխվել է ԱՄՆ` ապրելով լուսանկարիչ ընկերուհու հետ, ումից էլ, ամենայն հավանականությամբ, սովորել է տեսախցիկից օգտվելու կանոնները: 1956 թվականից հաստատվել է Չիկագոյում, որտեղ 40 տարի շարունակ տարբեր ընտանիքներում դայակ է աշխատել: Երեխաների հետ զբոսնելու ընթացքում Վիվիանը լուսանկարում էր Rolleiflex բարձրորակ տեսախցիկով` անհավանական հետաքրքիր պահեր անմահացնելով: Սակայն նկարների հրապարակման մասին լուսանկարչուհին չէր մտահոգվում` լուսանկարչությունն ուղղակի հոբբի համարելով:

2007 թվականին որոշակի ֆինանասական խնդիրներ ունենալով, Մայերն իր բոլոր տարիների աշխատանքները աճուրդի հանեց, որոնց մի մասը գնեց ֆոտոկոլեկցիոներ Ջոն Մալուֆը և 2008թ.-ի հուլիսին Մայերի լուսանկարներն առաջին անգամ հրապարակվեցին համացանցում: 2009 թվականին Վիվիան Մայերը մահացավ:

Մայերի հավաքածուում հաշվում է հարյուր հազարից ավելի սևանկար (негатив):

Ներկայացնում ենք Վիվիան Մայերի տաղանդավոր և շատ նրբանկատ աշխատանքները` ճանապարհորդությունը դեպի անցյալ դարի կեսերի Չիկագո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել