Hayeli.am-ը գրում է․
Այսօր՝ մարտի 28-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:30-ի սահմաններում Տերյան փողոցի թիվ 91 հասցեի դիմաց բախվել են 21-ամյա Հայկ Հարությունյանի վարած Toyota Prado մակնիշի 92 VV 001 համարանիշի, Երևանի բնակիչ 32-ամյա Տիգրան Իսկանդարյանի վարած Mercedes մակնիշի 34 DC 581 համարանիշի ավտոմեքենաները, այնուհետև Toyota Prado-ն բախվել է թույլատրելի հատվածում կայանված Lada Priora մակնիշի 70 RR 500 համարանիշի ավտոմեքենային, որն էլ առաջ ընթանալով բախվել է թույլատրելի հատվածում կայանված Honda մակնիշի 34 NV 626 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Վթարի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Փաստի առթիվ Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի անվարույթ գործերով բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: