Replik.am-ը գրում է․

Germanwings ավիաընկերությանը պատկանող կործանված օդանավի ճակատագրական չվերթի համար տոմս ունեցել է նաև «Ֆորմուլա-1»-ի աշխարհի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի եղբայր Սեբաստյան Շթալը, հայտնում է գերմանական Berliner Kurier պարբերականը:

«Ամբողջ շաբաթվա ընթացքում եղանակը մեզ դուր չէր գալիս: Դրա համար ես տոմսս փոխեցի և թռչեցի 24 ժամ շուտ: Բախտս անհավանականորեն բերեց: Ես ողջ եմ, սակայն շուրջս բոլորը կարծես թե խելագարվել են: Ընկերներիցս շատերը գիտեին, որ ես պետք է լինեի այդ օդանավում»,-լրագրողներին պատմել է հայտնի մարզիկի եղբայրը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել