10898187_770025376410710_514885161504335009_n8Araratnews.am-ը գրում է․

Նիգերիայի Էնուգու քաղաքի ընտրատեղամասերից մեկում պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։

Նշվում է, որ պայթյունի հետևանքով զոհեր չեն եղել։

Այսօր Նիգերիայում համընդհանուր ընտրություններ են անցկացվում։ Ավելի վաղ Նիգերիայի իշխանությունները որոշել են երեք օրով փակել ցամաքային և ջրային սահմաններն այն պատճառով, որ «Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորումը խոստացել է տապալել համընդհանուր ընտրությունները։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել