leontevGalaTV.am-ը գրում է․

Հանրահայտ երգիչ, ՌԴ ժողովրդական արտիստ Վալերի Լեոնտեւը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, -տեղեկացնում է Regnum գործակալությունը:

Վալերի Լեոնտեւի համերգը, որը տեղի էր ունենալու այսօր Ուլյանովսկում, հետաձգվել է: Երգչին ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց:

Նշվում է, որ նրա համերգային շրջագայությունը հետաձգվել է: Մարտի 28-ին Լեոնտեւը ելույթ էր ունենալու Ուլյանովսկում, իսկ 29-ին՝ Դիմիտրովգրադում:

Ավելի վաղ՝ 2013թ.-ի դեկտեմբերի 12-ին Լեոնտեւը չկարողացավ ելույթ ունենալ Ուլյանովսկում ամանորյա նկարահանումների պատճառով, իսկ 2014 թ.-ի սեպտեմբերի 23-ին նրա համերգը չեղյալ են հայտարարել առանց պատճառաբանության:

Վալերի Լեոնտեւը «World Music Awards», «ZD Awards», «Օվացիա», «Ոսկե գրամոֆոն» մրցանակների դափնեկիր է: Թողարկել է ավելի քան 20 ալբոմ, որոնցից շատերը վաճառվել են միլիոնավոր տպաքանակներով:

961750_660142824114328_970904215_n11099554_660142830780994_1596572736_o

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել