1in.am-ը գրում է.

Untitled-6

Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակին նվիրված ֆուտբոլային հանդիպման առիթով հղած տեսաուղերձում Մադրիդի «Ռեալ»-ի և Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոբերտո Կարլոսը գովեստի խոսքեր է հասցեագրել Հենրիխ Մխիթարյանին:

Դորտմունդի «Բորուսիա»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Facebook-ի իր էջում շնորհակալություն է հայտնել լեգենդար բրազիլացուն` իրեն հասցեագրված ջերմ խոսքերի համար:

«Անչափ շնորհակալ եմ լեգենդար Ռոբերտո Կարլոսին` ջերմ խոսքերի և բարձր գնահատականի արժանացնելու համար»,- գրել է Հենրիխը:

Հավելենք, որ Կարլոսը չի կարողացել ժամանել Երևան, ինչի համար ներողություն է խնդրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել