Lurer.com-ը գրում է.

Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ գործերի կոմիտեի առաջին փոխնախագահ Օլեգ Լեբեդևը հայտնել է, որ ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի դատը, ով խոստովանել է Գյումրիում Ավետիսյան ընտանիքի յոթ անդամի սպանությունը, տեղի կունենա Հայաստանի տարածքում:

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այդ մասին նա հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի և Պետդումայի հանձնաժողովների համատեղ հանդիպման ժամանակ:

«Ռուսաստանն արել է հնարավոր ամեն ինչ, որպեսզի հետաքննությունը շարունակվի Հայաստանի տարածքում: Դատավարությունը նախատեսվում է Հայաստանի տարածքում»,- ասել է Դումայի հանձնաժողովի պետի տեղակալը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել