(SIC!)
Ես հասկանում եմ, որ Վ. Օսկանյանի քաղաքական վերլուծությունները քչերին են հետաքրքում: Բայց, հարգելիներս, գոնե այս երկու գոհարների կողքով չեմ կարող անտարբեր անցնել:
«4. Արտաքին քաղաքականություն: Այստեղ միանշանակորեն անհրաժեշտ է վերաբեռնավորում բոլոր ուղղություններով: Նախ պետք է ձևավորել արտաքին քաղաքականության գաղափարական հենքը..»
Ի՞՞՞նչ: Գուցե ես լավ չհասկացա՞: 10 տարվա ՀՀ ԱԳ նախարարը ասում է, որ նոր պետք է ձևավորել «արտաքին քաղաքականության գաղափարական հե՞նքը»: Հարց է առաջանում. իսկ ինչ գաղափարաբանությամբ է նա առաջնորդվել պաշտոնավարելով այդքան երկար ժամանակ:
«5. Հայաստանի ինտեգրացիոն դաշտի ընտրություն: Բաց և ազնիվ, զուտ ազգային շահերի հիման վրա պետք է քննարկում սկսել, թե վերջիվերջո Հայաստանն ինտեգրացիոն ինչ ուղղությամբ է ընթանալու»:
Եվ սա ասում է հայկական «քոմպլեմենթարիզմի կնքահա՞յրը»: Շատ հետաքրքիր կլիներ լսել իր պատասխանը այս հարցին: Ինչպես էր արևմտյան ֆինանսական հոսքերը համադրելու ընդգծված հյուսիսային վեկտոր ունեցող կուսակցության քաղաքական պլատֆորմի հետ...



