Armlur.am-ը գրում է.
Այսօր նախագահական նստավայրի դիմաց նաիրիտցիները կրկին պահանջում էին իրենց աշխատավարձերի մարման ժամանակացույց տրամադրել: Վերջիններս պատրաստվում էին մի քանի ժամ մնալ այնտեղ: Նաիրիտի ակցիաները համակարգող խմբի անդամ Անուշ Հարությունյանը նշեց, որ իրենք էլի առիթներ կփնտրեն Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու համար` չնայած անցած անգամվա «անհաջողությանը»: Իսկ Դատախազությանն ուղղված նամակի ուղարկումը նաիրիտցիները որոշեցին 1 ամսով հետաձգել: Նրանց ակցիաների օրերը մնում են անփոփոխ` երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ: Հինգշաբթի օրը` Կառավարության նիստերից հետո, գործարանի աշխատակիցները կփորձեն մոտենալ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին, իսկ շաբաթ օրերին Բաղրամյան 26-ում կհավաքվեն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://armlur.am/328444/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



