Yerkir.am-ը գրում է.
Հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խմբի՝ մարտի 19-ին ձեռնարկած հարձակման հետևանքով ոտքի շրջանում վիրավորում ստացած Գոռ Հրաչի Դալմանյանի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ: Վիրավոր զինծառայողը գտնվում է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում: Նշենք, որ Գոռ Դարմանյանի ոտքն անդամահատվել է: Վիրավորված զինծառայողի հայրենի Թալինի քաղաքապետ Սարգիս Արամյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ այս պահին Գոռի մոտ են նրա հայրը, հորեղբայրը և հորեղբոր որդին: «Անընդհատ զանգում, տեղեկանում ենք Գոռի վիճակից: Վիճակը կրիտիկակական է, նրա մոտ առկա է ոտքի ամպուտացիա, սակայն, բժիշկներն անում են ամեն ինչ, որ փրկեն կյանքը»,- ասաց քաղաքապետը: Նա նշեց նաև, որ Գոռը ինն ամսից արդեն պետք է զորացրվեր բանակից: «Նորմալ ընտանիք է, իրենց քրտինքով ապրող մարդիկ են: Հայրը բանվոր մարդ է: Նաև անասնապահությամբ են զբաղվում: Գոռը միայն մեկ քույր ունի: Նա դեռ դպրոցը չի ավարտել: Մեծը Գոռն է: Համալսարանի պատմական ֆակուլտետի ուսանող է»,- ասաց Արամյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



