Araratnews.am-ը գրում է.

եղանակ

Մարտին, ինչպես և կանախտեսվել էր, օդի միջին ջերմաստիճանը նորմայի սահմաններում էր, անգամ բարձր 1 աստիճանով, մինչդեռ տեղումների քանակը նորմայից ավել էր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Այս տարվա եղանակակլիմայական պայմանները կրկնակի լավն են, քան նախորդ տարվանը: Գյուղատնտեսական առումով տեղումները բարենպաստ ազդեցություն են ունեցել: Առաջիկա կանխատեսումներով ջերմաստիճանի առանձնակի անկումներ, որոնք կվնասեն գյուղատնտեսությանը, չեն կանխատեսվում »,-նկատեց բանախոսը:

Վերջինս տեղեկացրեց, որ ապրիլից հունիս ընկած ժամանակահատվածում հանրապետությունում օդի ջերմաստիճանը նորմայի սահմաններում կլինի, իսկ տեղումների քանակըˋ նորմայից բարձր:

«Այսօր երեկոյան ժամերին կսկսվեն տեղումներ, որոնք կշարունակվեն մինչև ապրիլի 4-ը: Իսկ մարտի 30-ը տեղումնառատ կլինի հանրապետության ամբողջ տարածքում, իսկ Լոռու, Տավուշի և Սյունիքի նախալեռնային գոտում կտեղա ձյուն, Արարատյան դաշտում տեղումները կնկատվեն անձրևի տեսքով. առանձին տարածքներում հանրավոր է ձյուն: Սյունիքում, Արցախում և Լոռիում մարտի 30-ից օդի ջերմաստիճանը կնվազի 15-17 աստիճանով, իսկ հանարպետության տարածքումˋ 5-7 աստիճանով: Ապրիլի սկզբին օդի ջերմաստիճանը կբարձրանա»,-նշեց բանախոսը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել