Shamshyan.com-ը գրում է․

Քիչ առաջ արտակարգ և ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 21:00-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժնի և Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Մելքումով փողոցի թիվ 18 շենքի բակում երիտասարդ աղջկա դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը և փրկարար ծառայության ՏԿԱԻՆ ՓԾ օպերատիվ կառավարման կենտրոնի աշխատակիցները, որպեսզի մահացած աղջկա դին մոտեցնեն շտապօգնության դի տեղափոխող բրիգադին: Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժին, որտեղից նշված հասցե են ժամանում քննիչներն ու ոստիկանության Մաշտոցի բաժնի փորձաքրեագետը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված շենքը 16 հարկանի է և, ըստ հարևանների պատմածի, աղջիկը՝ 22-ամյա Սուսաննա Մովսիսյանն էր, ով բնակվում էր 13-րդ հարկում:

Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե դժբախտ պատահար՝ կպարզվի քննության ընթացքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել